ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկյան կործանիչ–ռմբակոծիչ McDonnell Douglas F/A-18 Hornet–ն ու ռազմատրանսպորտային լիցքավորիչ ինքնաթիռ C/KC-130–ը բախվել են Ճապոնիայի ափերի մոտ։ Այս մասին հայտում է The Independent պարբերականը։
Ինքնաթիռներում ընդհանուր առմամբ յոթ մարդ է եղել, առայժմ նրանցից մեկին են ողջ գտել։
Դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել բաժման պատճառը։ Նախնական տվյալների համաձայն`ինքնաթիռները բախվել են երկնքում ու ընկել ափամերձ հատվածում` Սիկոկու կղզու Կոտի պրեֆեկտուրայի հարավ–արևմտյան շրջանում։