ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում որոնվող վարձու մարդասպանին բռնել են Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։
Խոսքը խոշորագույն բանկիրներին սպանած Իլյա Շաբանովի մասին է։
Իր հայրենիքում նա մի քանի հոդվածով հետախուզման մեջ էր։ Շաբանովը «Այնա» հրատարակչության փոխնախագահի հրամանով սպանել է ադրբեջանցի հայտնի մի հեղինակության։
Վտանգավոր հանցագործին ձերբակալել են Օբրուչևի փողոցում։ Հիմա ՌԴ իրավապահ մարմինները զբաղվում են նրան Ադրբեջանին փոխանցելու խնդրով։