Քիմ Քարդաշյանը սուպերէրոտիկ լուսանկար է հրապարակել

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մերկ լուսանկարները դուր չեն գալիս ամուսնուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում հերթական սուպերէրոտիկ լուսանկարն է հրապարակել` անտեսելով այն հանգամանքը, որ այդօրինակ լուսանկարները դուր չեն գալիս իր ոչ պակաս հայտնի ամուսնուն` ռեփեր Քանյե Ուեսթին։

Instagram–ում հրապարակված լուսանկարում երեք երեխաների մայրը` 38–ամյա Քարդաշյանը, գրեթե մերկ է։ Երկար մազերը ծածկում են նրա կրծքերը։

Նշենք, որ նա լուսանկարվել է սեփական ապրանքանիշի կոսմետիկ միջոցների նոր թողարկման գովազդի շրջանակում։

Հիշեցնենք` ավելի վաղ Քիմը խոստովանել էր, որ իր մերկ լուսանկարները դուր չեն գալիս ամուսնուն։