Ահաբեկչություն Իրանում. մեքենա է պայթել, կան զոհեր

Նախնական տվյալների համաձայն` չորս մարդ մահացել է։ Եվս չորսը վնասվածքներ են ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Մինապատ մեքենան պայթել է Չեխբեխար քաղաքում` Իրանի հարավ–արևելքում, չորս մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ–ները։

Tasnim գործակալությունը, հղում անելով իշխանությանը, փոխանցում է, որ ևս չորսը վնասվածքներ են ստացել։ Քաղաքում կրակոցներ են լսվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 22–ին իրանական Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ նույնպես ահաբեկչություն էր տեղի ունեցել։ Զոհերի թիվը հասել էր 30–ի, ևս 60–ը վնասվածքներ էին ստացել։ IRNA գործակալության տվյալներով` պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Ահվազի արաբական հայրենասիրական ժողովրդավարական շարժումը», որը կապ ունի Սաուդյան Արաբիայի հետ։