Հայկ Մարությանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Երևանի և Ռուսաստանյան այլ քաղաքների միջև համագործակցության մեծ ասպարեզ կա՝ մշակույթից ու սպորտից մինչև տրանսպորտ, աղբահանություն և ուրբանիստական բազմազան խնդիրների լուծում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հայկ Մարությանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Մարությանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես՝ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև բացառիկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ: Քաղաքապետը այդ հարցում կարևորել է երկու երկրների դեսպանների մասնակցությունը:

Շնորհավորելով Հայկ Մարությանին` քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի, ինչպես նաև ռուսաստանյան այլ քաղաքների միջև համագործակցության մեծ ասպարեզ կա՝ մշակույթից ու սպորտից մինչև տրանսպորտ, աղբահանություն և ուրբանիստական բազմազան խնդիրների լուծում:

Հայկ Մարությանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Երևանում և Մոսկվայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: