Մնացականյանը մասնակցում է ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքային նախաճաշին

Աշխատանքային նախաճաշը կազմակերպվել է Միլանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների աշխատանքային նախաճաշին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ե՞րբ կրկին կհանդիպեն Մնացականյանն ու Մամեդյարովը

Հանդիպումն անցկացվում է Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, հանդիպմանը նախորդել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։