Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Պայմանագրային զինծառայողը 23 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Սիսիանում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող Հայկ Սամվելի Քարամյանին մահացած են գտել: Տեղեկությունը armtimes.com–ի հետ զրույցում հաստատել է Սյունիքի մարզի Թանահատ վարչական շրջանի ղեկավար Արսեն Օհանյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիսիանում մի խումբ զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Բոլորին գտել էին, բայց մեկին գտնել չէր հաջողվում:

Զինծառայողը Թանահատից էր, երկու տարի է՝ ինչ պայմանագրային զինծառայող էր: Արսեն Օհանյանն ասել է, որ զինծառայողի դին գտել են մեկ ժամ առաջ: Հայկ Քարամյանը երկու քույր ուներ: