Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ և լուսանկար հրապարակել ինքնաթիռից

Քաղաքական բանավեճից հետո Փաշինյանը մեկնել է Ռուսաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գիշերը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:

Նա լուսանկար է հրապարակել Facebook սոցիալական ցանցում։

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկում է այսօր՝ դեկտեմբերի 6-ին:

Սանկտ Պետերբուրգում պետք է տեղի ունենար նաև ՀԱՊԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, սակայն այն հետաձգվել է:

Նշենք, որ մեկնելուց առաջ Փաշինյանը մասնակցել էր քաղաքական բանավեճի, որին ներկա էին ԱԺ առաջիկա ընտրությանը մասնակցող 11 քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները գլխավորող անձինք։