ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջիկայում հաստիքների վերանայման գործընթաց կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
«Նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակիցների կրճատում, որոնք, կարելի է ասել, այնքան էլ զբաղված չէին ԲԷՑ–ի հիմնական գործունեության մեջ: Կա ազատ հաստիքացուցակ, որով 163 աշխատակիցներ կան գրանցված, դրանց զուգահեռ կան նաև 90 արտահաստիքային, պայմանագրային աշխատողներ, որոնք ուղղակի անհասկանալի է, թե ինչու են պահվում»,- ասաց Բաղրամյանը:
Իսկ մինչ այդ այսօր ԲԷՑ-ի աշխատակիցներին կներկայացվի մրցույթով ընտրված նոր տնօրենը: