«Մաքսանենգները կհայտնվեն ԵԱՏՄ մաքսայինների ափի մեջ». Հայաստանում ՌԴ մաքսատան ղեկավար

Համացանցի և նավիգացիայի միջոցով կարելի է միասին հետևել, թե ով ինչ է տանում և որ մաքսային տեսուչներն են ձևակերպել բեռը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Եվրասիական միության մաքսային ծառայությունների նպատակը բոլոր ապրանքներին էլեկտրոնային ռեժիմով հետևելն է։ Այս մասին լրագրողներին հայտարարեց Ռուսաստանի մաքսային դաշնային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը` ելույթ ունենալով Դիլիջանում ԵԱՏՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի ընթացքում։

Հայաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ԵԱՏՄ–ում ինտեգրացումը խորացնելու համար

Մաքսատան աշխատակիցները քննարկեցին հինգ երկրների տարածքով տարանցումը հսկելու հարցը։ Դրա համար Ռուսաստանը և Ղազախստանը վերջերս փորձ են արել` նավիգացիոն կապարակնիք տեղադրելով ապրանքները փոխադրող բեռնատարների վրա։ Դրանց օգնությամբ կարելի է հետևել, թե ուր է գնացել բեռնատարը, չի փոխվել արդյոք ապրանքը և չի շեղվել այն ընթացքից, որը նշված է տարանցիկ հայտարարագրում։

«Ռուսաստանի ներսում մենք արդեն տեսնում ենք այդ ամենը. ինչ ապրանք են տանում, որ մաքսային տեսուչն է ձևակերպել այն և ինչպես։ Մինչև 2020թ.–ը մենք ծրագրում ենք ավտոմատ կերպով ձևակերպել բարեխիղճ սուբյեկտների հայտարարագրերի մոտ 64 տոկոսը։ Նրանք այլևս ժամանակ չեն ծախսի ավելորդ ընթացակարգերի վրա», – ասաց նա։

Հիմա գլխավորը բոլոր հինգ երկրներում հսկողության ընթացակարգերը բարելավելն է և տեղեկություններով փոխանակվելը, թե որ բեռն է մաքսատնից անցնում հարևանների մոտ։