ՌԱԴԻՈ

Անանյան.«ԵԱՏՄ բոլոր երկրները հավանություն են տվել Հայաստանի նախաձեռնությանը»

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում խոսում է ԵԱՏՄ տարածքում միասնական գործարքների էկեկտրոնային փաստաթղթավորման մասին։
Sputnik
Անանյան.«ԵԱՏՄ բոլոր երկրները հավանություն են տվել Հայաստանի նախաձեռնությանը»

«Մենք մի շարք լավ նախաձեռնություններ ունենք, որ այսօր քննարկվում է հանձնաժողովում. Դրանցից մեկը էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիությունն է։ Հայաստանը հաշվարկային փաստաթղթերի ամբողջական անցում է կատարել էլեկտրոնայինին։

Մենք նախաձեռնությամբ հանդես ենք եկել ԵՏՀ հարթակում։ Առաջարկում ենք, որ նույնը լինի ԵԱՏՄ միասնական հարթակում։ Դա կտա արագություն, մոբիլություն, թափանցիկություն»,–ասում է Անանյանը։

Նրա խոսքով` վերջին հանդիպման ժամանակ այդ հարցը ներառվել է օրակարգում, և բոլոր երկրները հավանություն են տվել Հայաստանի նախաձեռնությանը։