Ռեյտինգային թեկնածուներին խանգարում է ԲՀԿ-ից առաջադրված լինելը. «Ժամանակ»

Թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը կտրուկ նվազել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Եթե 2017թ. և դրան նախորդած ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից առաջադրված լինելը թեկնածուներին հավելյալ ձայներ էր ապահովում, հիմա հակառակը՝ այդ հանգամանքը խանգարող դեր է կատարում: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Մարզերում տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով. «Ժողովուրդ»

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները փաստում են, որ ԲՀԿ-ից առաջադրված լինելը խանգարում է իրենց, որովհետև ընտրողները չեն ցանկանում քվեարկել ԲՀԿ-ի օգտին: Նրանցից շատերն ասում են, որ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ մարդիկ իրենց անկեղծորեն ասում են, որ կքվեարկեին իրենց օգտին, եթե իրենք չներկայացնեին ԲՀԿ-ն»,– նշված է հոդվածում:

Ըստ պարբերականի` ԲՀԿ-ի վարկանիշի նման կտրուկ անկումը պայմանավորված է կուսակցության փոփոխական և անկայուն քաղաքական վարքագծով: