Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Խոսրով Հարությունյանի ներկայացրած նախագծին

Արտակ Զեյնալյանն առաջարկեց օրենքների փոփոխություններ չիրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը օրենսդրական առաջարկներ է ներկայացրել Ընտրական օրենսգրքում և Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ԿԸՀ ներկայացրած իր հայտարարագրի պատճենները

Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ առաջարկության էությունը հետևյալն է. «Նախընտրական փուլում պարտավորեցնել ԿԸՀ–ին իր կայքում հրապարակել կառավարության պլանավորվող ցանկը, եթե ընտրություններին մասնակցող ուժերը դրանք ներկայացնեն, ու նաև կառավարության անդամների անունները` պատգամավորների ցանկից»:

Զեյնալյանն առաջարկեց օրենքների փոփոխություններ չիրականացնել և թողնել անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ կուսակցության ծրագրերն օրենքով կանոնակարգված չեն, և կուսակցությունը ցանկության դեպքում կարող է իր որոշմամբ հրապարակել կառավարության իր պատկերացրած կազմը:

Այսպիսով կառավարությունը որոշեց Խոսրով Հարությունյանի նախագիծը բացասական եզրակացությամբ ներկայացնել ԱԺ: