ԵՊՀ-ն նոր մասնագիտություններ է առաջարկում. մի շարք մասնավոր բուհեր փակվել են

Կառավարությունը հաստատեց բուհական ընդունելության քննությունների ցանկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության հերթական նիստում այսօր` դեկտեմբերի 6-ին, գործադիրը հաստատեց ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Ներկայացնելով նախագիծը` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ասաց, որ քանի որ 2018/2019 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում մի շարք բուհերում մնացել էին թափուր տեղեր, շատ բուհեր այս տարի վերանայել են մասնագիտությունների ցանկը, և 2019/2020 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսել:

Իսկ Երևանի պետական համալսարանը նոր կրթական ծրագրերով ընդունելություն իրականացնելու առաջարկ է ներկայացրել օտար լեզուներ և հաղորդակցություն, «կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն մասնագիտություններով:

Հարությունյանը հայտնեց նաև, որ մի շարք մասնավոր բուհեր հաջորդ տարի ընդունելություն չեն իրականացնի. դրանք փակվել են: