ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Երկնագույն ադամանդը Cristie"s աճուրդում վաճառվել է 18,3 միլիոն դոլարով։
Պլատինե զարդերիզով 8,08 կարատանոց ադամանդի նախնական գինը 13 միլիոն դոլար էր գնահատվել։
Աճուրդում արժեքով երկրորդ լոտը դարձել Է պլատինից և վարդագույն ոսկուց պատրաստված մանյակը՝ 15,56 կարատ հազվագյուտ վարդագույն ադամանդով, այն վաճառվել Է 9,5 միլիոն դոլարով:
Դեկտեմբերի 5-ին կայացած աճուրդի ընթացքում ստացված ընդհանուր գումարը կազմել Է 69,2 միլիոն դոլար: