Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

Ոստիկաններին հաջողվել է պարզել է վիրավորներից 2-ի ինքնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի -Sputnik. Երևանում հնչած կրակոցների պատճառով 3 մարդ վիրավորվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ դեկտեմբերի 4-ի երեկոյան Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ հրազենային վնասվածքներով, իսկ 1 հոգի էլ՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի 209 հասցեից:

Պարզվել է վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը, մյուսի տվյալները ճշտվում են: Դեպքի վայրում՝ բաղնիքի ներսում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև «Մակարով» ատրճանակի պահունակ, որի վրա կան արյան հետքեր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: