Արտգործնախարարները կհամաձայնեցնեն Արցախի վերաբերյալ հայտարարությունները. Զախարովա

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի բացման նախօրեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտադիր են համաձայնեցնել Արցախի վերաբերյալ հայտարարությունները, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԵԱՀԿ համանախագահները ողջունում են երկխոսության գնալու Երևանի ու Բաքվի պատրաստակամությունը

«Միլանում, դեկտեմբերի 5-ին, այսինքն` այսօր, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի բացման նախօրեին, ԵԱՀԿ ՄԽ–ի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ նախատեսված է ԼՂՀ կարգավորման հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը», – ասել է Զախարովան։

Համապատասխան հայտարարությունն արդեն արվել էր մի քանի օր առաջ։ Նրա խոսքով` նախատեսվում է համաձայնեցնել հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունները։

«Կարծում եմ` արդյունքների մասին ձեզ (լրագրողներին) բավական մանրամասն կտեղեկացնեն», – ասել է Զախարովան։

Արտգործնախարարների նախատեսված հանդիպման մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ–ի ԳՎ–ի շրջանակում։