ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի շոումեն, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար և «ռեզիդենտ» Գարիկ Մարտիրոսյանը կատարել է ամերիկացի ռեփեր The Notorious B.I.G.–ի Hypnotize հիթը։
Մարտիրոսյանի գործընկերոջ` Դեմիս Կարաբիդիսի ծննդյան տոնի կապակցությամբ ամբողջ ուրախ թիմը հավաքվել էր կարաոկե–բարում, որտեղ յուրաքանչյուրը ցուցադրում էր իր հմտությունները։
Տոնակատարությունից մի քանի տեսագրություն Instagram սոցցանցում հրապարակել էր Գարիկի կինը` Ժաննա Լևինա–Մարտիրոսյանը։
«Ծանր հրետանին գործի անցավ։ Ծնունդդ շնորհավոր, Դեմիս Կարաբիդիս», – մակագրել է տեսանյութը Լևինան։
Երկրպագուները գնահատել են Մարտիրոսյանի տաղանդն ու բազմաթիվ գովասանքի խոսքեր են գրել նրա հասցեին։ Նրանք պնդում էին, թե ժամանակն է, որ Գարիկը թողնի հումորիստի կարիերան և ռեփեր դառնա, որտեղ նա մրցակիցներ չի ունենա, մի մասն էլ նշել է ՈւՀԱ–ի «Նոր հայեր» թիմի նախկին ավագի օտար լեզվի գերազանց իմացությունը։
Ի դեպ, Գարիկն առաջին անգամը չէ, որ հարգանքի տուրք է մատուցում իր սիրելի կատարողին, որը հայտնի է նաև Biggie Smalls մականունով։ Իվան Ուրգանտի հեռուստահաղորդման ժամանակ Մարտիրոսյանը կատարել էր նաև The Notorious B.I.G.–ի Big Poppa երգը։ Երգից հետո Գարիկը ցուցադրել էր հայկական եռագույնը։