«Մենք» դաշինքի նախընտրական ծրագիրը. դուրս գալ ԵԱՏՄ–ից, բայց մնալ ՀԱՊԿ–ում

Министр юстиции Артак Зейналян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн
«Մենք» դաշինքն առաջարկում է դուրս գալ ԵԱՏՄ–ից և մտնել Եվրամիություն և ՆԱՏՕ, խոստանում է պայքարել անօրինական բիզնեսի դեմ և զարգացնել տեղի մետաղագործությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. «Մենք» դաշինքը, որն առաջադրվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, իրեն անվանում է հետևողական արևմտամետ ուժ։ Այդ դաշինքի մեջ մտել են երկու կուսակցություններ` «Ազատ դեմոկրատները» և «Հանրապետությունը»։

«Ազատ դեմոկրատներին» գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը։ 2012թ.–ին նա անցել է խորհրդարան Ռաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիայով։ Այդ ժամանակ Քոքոբելյանը համաձայնել է զիջել նրան ցուցակում առաջին հորիզոնականը։ Նա դրան համաձայնել է նաև հիմա. ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` Վազգեն Սարգսյանի եղբայրը։

«Մենք» դաշինքի նախընտրական ծրագիրը. դուրս գալ ԵԱՏՄ–ից, բայց մնալ ՀԱՊԿ–ում
«Մենք» դաշինքի նախընտրական ծրագիրը. դուրս գալ ԵԱՏՄ–ից, բայց մնալ ՀԱՊԿ–ում

«Հանրապետություն» կուսակցությունից ցուցակի մեջ մտել է Արտակ Զեյնալյանը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը։ Տասնյակի մեջ է նաև «Երկրապահ» կամավորների միության փոխնախագահ Արա Կետիկյանը։ Նա առաջադրվել էր Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ–ից։

Депутат Арам Арутюнян во время голосования по лишению Манвела Григоряна депутатской неприкосновенности (19 июня 2018). Еревaн
Հարմար «կաշառակերը» և սև PR–ը. Արամ Հարությունյանի հետ սկանդալում մի «բայց» կա

«Մենք» դաշինքը պաշտպանության և անվտանգության ոլորտում կողմ է պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը։ Նշենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին նման կարգախոսով է գնացել «Ելք» դաշինքը, որի մեջ մտել է «Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես նաև Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»։

Արտաքին քաղաքականության մեջ «Մենքը» կողմ է ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալուն։ Թեկնածուները կարծում են, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանից բացի միության մյուս երկրների հետ չեն զարգանում, իսկ ԵԱՏՄ–ն օգուտ չի տալիս։ Ծրագրում ասվում է, որ ՀԱՊԿ–ի հետ համաձայնագրերը պետք է ցույց տան իրենց արդյունավետությունը Հայաստանի պաշտպանության համար։ «Մենքը» Հայաստանի համար հեռանկարներ է տեսնում ՆԱՏՕ և Եվրամիություն մտնելու մեջ։

Տնտեսության ոլորտում առաջարկվում է բարձրացնել կենսաթոշակները և պետական  հատվածի աշխատողների աշխատավարձերը 25 տոկոսով։

Ամենահամեստ հաշվարկով` ուսուցիչների աշխատավարձերի նման բարձրացումը պահանջում է տարեկան մոտ 9 միլիարդ դրամ (այն հաշվարկով, որ հանրապետությունում կա  ուսուցչի 25 հազար դրույք, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ծախսերի մի մասը կվերադառնա բյուջե եկամտահարկի տեսքով)։

Կարևորը` աստված ների բոլորիս. Sputnik–ի հյուրը Էդուարդ Շարմազանովն է

Կենսաթոշակները 25 տոկոսով բարձրացնելը պահանջում է մոտ 55 միլիարդ դրամ (հաշվի առնելով, որ հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ, իսկ երկրում կա մոտավորապես 460 հազար կենսաթոշակառու)։ Առաջարկում են բարձրացնել նաև թե՛ զինվորականների, թե՛ բուժաշխատողների և պետական հատվածի մյուս աշխատողների աշխատավարձերը։

Նշվում է, որ գազի և էլեկտրականության սակագները կարելի է նվազեցնել (գազը` 30 տոկոսով), բայց չի բացատրվում, թե ինչի հիման վրա դրանք կարող են նվազեցվել։

Այնուամենայնիվ, ծրագրում ասվում է, որ կարելի է այդ ամենի համար միջոցներ գտնել։

Դրա համար պետք է պայքարել ստվերային տնտեսության դեմ, որը կազմում է ՀՆԱ 30-50 տոկոսը, կարծում են ծրագրի հեղինակները։ Եթե նրանք, ովքեր «թաքնվում» են ստվերում, հարկ կվճարեն, բյուջեի ծախսերը կարելի է ավելացնել 600 միլիոն դոլարից մինչև մեկ միլիարդ դոլար։ Թեկնածուները կարծում են, որ այստեղից էլ կարելի է վճարել վերոհիշյալ ծախսերի համար։ Արդյունքում մինչև 2021–ի վերջը աղքատության մակարդակը կիջեցնի մինչև 15 տոկոս (այժմ ավելի քան 30 տոկոս է), իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` մինչև 2 տոկոս։

Դավիթ Շահնազարյանին հրավիրել են ԱԱԾ հարցաքննության

Բացի այդ, պետք է շահավետ պայմաններ ստեղծել ներդրողների և նոր ձեռնարկություններ հիմնելու համար։ Այսպիսով, Քոքոբելյանը համոզված է, որ երեք տարում կարելի է ստեղծել 140 հազար նոր աշխատատեղ։

Դրա համար թեկնածուներն առաջարկում են 2024թ–ից արգելել մետաղագործական հումքի արտահանումը։ Հումքը պետք է վերամշակել տեղում` տեղի արդյունաբերությունը և գործարանները զարգացնելու համար։

Ծրագիրն ավարտվում է մշակույթի բաժնով։

«Մենք» դաշինքն այստեղ էլ է հավատարիմ մնում իրեն. առաջին հերթին, համագործակցել ԵՄ երկրների հետ, իսկ վերջում կրկին խոստանում է բարձրացնել աշխատավարձերը, բայց այս անգամ մշակույթի ոլորտի աշխատողների։