ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է զինվորական կոշիկի նոր մոդելի լուսանկարները։
«Այսպիսին է լինելու մեր զինվորի համար նոր կոշիկը։ Բարի ծառայություն»,– լուսանկարներին կից գրել է նա։
Հովհաննիսյանի խոսքով` հիմա փորձնական խմբաքանակը զորքերում է։ Նա նշել է, որ լինելու է նաև կոշիկի քաղաքացիական տարբերակը։