4 անգամ ավել կոռուպցիա`հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը պարզել է, թե որքանով են ավելացել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման դեպքերը թավշյա հեղափոխությունից հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կտրուկ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` միաժամանակ ներկայացնելով այդ ժամանակահատվածի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը:

Միլիոնավոր դոլարների չարաշահումներ են բացահայտվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում

Թերթը Վիճակագրական կոմիտեից պարզել է, որ 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կաշառք ստանալու կամ կաշառքի միջնորդության համար հարուցվել էր 431 գործ, նախորդ տարվա 132-ի փոխարեն։ Ընդ որում, այս տարի հարուցված գործերից միայն 88-ն է բացահայտվել ՀՀԿ իշխանության ժամանակ` հունվար-ապրիլ ամիսներին: Մյուս 343 գործը բացահայտվել է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է ընդհանրապես կոռուպցիոն բնույթի հանցագործություններին, ապա այս տարի հարուցվել է նման 1237 գործ նախորդ տարվա 515-ի փոխարեն: Դրանցից 857-ը բացահայտվել է թավշյա հեղափոխությունից հետո: