Անձրևանոցը չմոռանաք. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-ին, 6-ի գիշերը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: