ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Նախատեսվող բարեփոխումների փաթեթը քայլ առաջ է»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մեկնաբանել է հարկային օրենսգրքում նախատեսվող բարեփոխումների փաթեթի հնարավոր ազդեցությունը։
Sputnik
Մարգարյան. «Նախատեսվող բարեփոխումների փաթեթը քայլ առաջ է»

Կառավարության ներկայացրած հարկային օրենսգրքում նախատեսվող բարեփոխումների փաթեթը քայլ առաջ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Հիմնական հարկատեսակների գծով` շահութահարկի, եկամտահարկի, ակցիզային հարկի, կան որոշակի նորամուծություններ, որոնք տարբեր ազդեցություն կարող են թողնել բյուջետային իրավիճակի, գործարար դաշտի վրա։ Բոլոր առումներով կան որոշակի նոր նշաձողեր, որոնք արժե, իհարկե, քննարկել ու գնահատականներ տալ»,– ասել է Մարգարյանը։

Հիշեցնենք` ներկայացված բարեփոխումներով ակցիզային հարկ է նախատեսվում կիրառել շաքարի բարձր պարունակություն (5%-ից ավել) ունեցող ըմպելիքների, էլեկտրոնային ծխախոտների նկատմամբ։