«Փառահեղ տեսարան». միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը կարոտո՞ւմ է Հայաստանը

Հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը կրկին հիշեցրել է սոցցանցի իր բաժանորդներին պատմական հայրենիքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել Արարատ լեռան հիանալի տեսարանով։

Լուսանկարում երևում է, որ Օհանյանն ընկերների հետ հին ԵրԱԶ ավտոմեքենայի մոտ ինչ–որ բան է խմում, ամենայն հավանականությամբ, աստվածաշնչյան լեռան վեհության կենացը։

«Տոնում ենք վեհությունը», – լուսանկարի տակ գրել է Օհանյանը։

Գրառումը 20 ժամում հավաքել է ավելի քան 6,5 հազար «հավանում»։

«Հիասքանչ տեսարան», «Իմ ամենասիրելի տեսարանը», «Բացարձակ կատարելություն», «Հիանալի է». նման մեկնաբանություններ են գրել բաժանորդները։

Ալեքսիս Օհանյանը հետզհետե ավելի է «հայանում». լուսանկար

Երևում է, Ալեքսիսը շատ է կարոտում իր պատմական հայրենիքը` Հայաստանը։

Ավելի վաղ` հունիսի 27-ին, Օհանյանը ժամանել էր իր պատմական հայրենիք` Հայաստան։ Նա ԵրԱԶ-ով հասցրել էր շրջել հանրապետությունում։ Օհանյանն ընկերների հետ պիկնիկ էր կազմակերպել, գաթա և բաստուրմա համտեսել։

Ավելի ուշ Ալեքսիսը այցելել էր տեղի շուկաներից մեկը, որտեղ բաժանորդներին ցույց էր տվել հայկական պահածոներն ու կանաչեղենը։