Նախագահը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԶՈւ ազմական ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել:

Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

«Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու մասին։

Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար։ Այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ մեր խիզախ զինվորականների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու ծառայակիցներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է նախագահի ցավակցական ուղերձում։