Կեր, մարզվիր, երևակայիր. հինգ խորհուրդ աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանից

Ամերիկահայ ալտահարը պարմանի տարիքում ելույթների ժամանակ սարսափելի հուզվում էր։ Հիմա, սակայն, 60 տասնամյակների բարձունքից կյանքին նայող արվեստագետը պատրաստ է երիտասարդ սերնդին ներկայացնել այն հնարքները, որոնք օգնում են հաղթահարել բեմական վախերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ ալտահար Քիմ Քաշքաշյանը The Strad երաժշտական ամսագրի հետ հարցազրույցում խոսել է բեմական վախերը հաղթահարելու հինգ միջոցների մասին։

Առաջին հերթին երաժիշտը հորդորում է վիզուալիզացնել առաջիկա ելույթը։

«Պետք է հասկանալ ու պատկերացնել` ինչ տեսք եք ունենալու բեմի վրա։ Նվագել հանդիսատեսի համար ու միայնակ լրիվ տարբեր բաներ են», – նշել է Քաշքաշյանը։

Ալտահարը խոստովանել է պարբերականին, որ երիտասարդ տարիներին ինքը լարվում էր, երբ ելույթ էր ունենում հանրության առաջ կամ վարպետության դասերի ժամանակ։ Նյարդային լարումը հաղթահարելու հարցում նրան օգնել է ամերիկացի դաշնակահար ու դիրիժոր Լեոն Ֆլեյշերը։

«Երբ 18 տարեկան էի, մեծն ալտահար Լեոն Ֆլեյշերն ասաց ինձ այդ գաղտնիքի մասին... Երբ գլխումդ բազում մտքեր ու գաղափարներ կան, հուզմունքի ժամանակ չի մնում», – փոխանցել է Քաշքաշյանը։

Երրորդ օրենքը փուլերով անցնելն է։ Մեծ ելույթին պատրաստվելու համար նրան առնվազն մեկ ամիս է հարկավոր։

«Ես պարապմունքների սենյակում երևակայական ծաղիկ էի տնկում ու ասում էի. «Ես կստիպեմ, որ ծաղկես, ու չեմ թողնի, որ թոռոմես», – խոստովանել է կինը։

Քաշքաշյանի կարծիքով պակաս կարևոր չէ սնունդը։ Նրա խոսքով` իր ծանոթներից մեկը ելույթից առաջ նախընտրում էր սթեյք ու կարտոֆիլ ուտել։ Հայուհու համար այդ տարբերակն անթույլատրելի է։

«Ես ուզում եմ թեթև լինել, չեմ ուզում զգալ` ինչպես է աշխատում մարսողական համակարգս, երբ ելույթ եմ ունենում։ Այնպես որ՝ լավագույն դեպքում յորգուրտ եմ ուտում»,– նշել է  արտիստը ու կոչ է արել փորձարկել ուտեստները` հասկանալու համար, թե ինչպես է ազդում այն կատարման վրա:

Նա ամփոփում է  ցանկը ֆիզիկական վարժություններով։ Քաշքաշյանը բաց չի թողնում մարզումներն ու վազքը և նույնիսկ արտակարգ իրավիճակներում սպորտով է զբաղվում։

«Եթե առավոտից համերգի եմ, ապա ելույթից առաջ կունգ ֆուով կամ թայձիով եմ զբաղվում, դա օգնումն է արյան շրջանառությանը», – խորհուրդ է տալիս կինը։

Քաշքաշյանը աշխարհահռչակ արտիստ է։ Նա նկարահանվել է Ժան Լյուկ Գոդարի  «Գերմանիա. ինը զրո ֆիլմում», ու երաժշտություն է կատարել Թեոդորոս Անգելոպուլոսի «Ուլիսի հայացքը» ֆիլմի համար։ Այդ ֆիլմը Time ամսագրի վարկածով հարյուր լավագույն ֆիլմերի ցանկում է։