Հայաստանը Եվրոպայի առաջինն ու աշխարհի երրորդն է. Global Militarization Index-ի տվյալները

ՀՆԱ–ի հարաբերակցությամբ Ադրբեջանը Հայաստանից շատ գումար է ծախսում զենքի վրա, նշվում է հետազոտության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանը Եվրոպայի ամենառազմականացված երկիրն է ու երրորդն է աշխարհում։

Հայկական բանակը կարող է հետ մղել տարածաշրջանային սպառնալիքները. Սիվկով

Այս մասին նշվում է Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) Global Militarization Index 2018 ինդեքսում։

Ինդեքսը կազմվել է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI), Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու BICC սեփական աղբյուրների տվյալների վրա։

Ինստիտուտի գնահատմամբ` Հայաստանը պաշտպանության  վրա ծախսում է ՀՆԱ–ի 6,4%, զինվորական ու իրավական միավորումները կազմում են  բնակչության 6,1%։

Պաշտոնական տվյալների համաձայն` պաշտպանության նախարարության բյուջեն «Ռազմական կարիքների բավարարում» հոդվածով կազմում է 256 միլիարդ դրամ, կամ 2018 թվականի կանխատեսված ՀՆԱ–ի 4,1%։

Համաշխարհային տասնյակում են` Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բրունեյն ու Բելառուսը։

Ադրբեջան–Բելառուս ռազմատեխնիկական համագործակցությունը` նոր մարտահրավեր

Եվրոպական տասնյակում են` Հայաստանը, Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ֆինլանդիան, Թուրքիան, Էստոնիան։

Ադրբեջանում, BICC տվյալներով, պաշտպանության ծախսերը մի փոքր գերազանցում են Հայաստանի (6,5%) ցուցանիշը, սակայն ռազմական ու իրավական կառույցների հարաբերակցությունը բնակչության նկատմամբ ավելի փոքր է (5,5%)։

Վարկանիշային աղյուսակում նշվում է, որ առավել ռազմականացված երկրներում  ազատների թիվն ավելի քիչ է։ Freedom House–ի վարկածով` բարձր է ռազմականացվածության մակարդակն այն երկրներում, որոնք ոչ ազատ են դասակարգվում, օրինակ` Քուվեյթը, Օմանը, Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան։