Դարի գործարքի տխուր վախճանը. ի՞նչ կլինի Ադրբեջանի տնտեսության հետ

Exxon Mobil և Chevron նավթային հսկաները մտադիր են լքել ադրբեջանական նախագիծը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Երկու խոշորագույն նավթային ընկերություններ՝ ամերիկյան Exxon Mobil-ն ու Chevron-ը պատրաստվում են վաճառել Ադրբեջանի խոշորագույն նավթահանքավայրի նախագծում իրենց բաժնետոմսերն ու հեռանալ երկրից:

Հայկական բանակը կարող է հետ մղել տարածաշրջանային սպառնալիքները. Սիվկով

Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ըստ  գործակալության՝ նավթային հսկաները 25 տարի անց որոշել են հեռանալ հետխորհրդային երկրից՝ ուժերը կենտրոնացնելով տեղական արտադրանքի վրա:

Կասպից ծովի «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրի իր 6,8 տոկոս մասնաբաժինը Exxon-ը նախատեսում է  վաճառել 2 մլրդ դոլարով :

Reuters-ի աղբյուրի համաձայն՝ ամերիկյան նավթագազային հսկայի ծրագրերը բացատրվում են «ընկերության գլոբալ գործարքների վերանայմամբ»:

Chevron-ը նույնպես պատրաստվում է վաճառել հանքավայրի 9,57 տոկոսանոց իր մասնաբաժինը:

Նշվում է նաև, որ Exxon Mobil-ի մամլո քարտուղար Ջուլիա Քինգը հրաժարվել է այս հարցը մեկնաբանելուց:

Այսպիսով, այս երկու հսկաների հեռանալու պարագայում, «դարի պայմանագրում» կմնան British Petroleum Company-ին և ադրբեջանական SOCAR-ը, որոնք առայժմ ունեն համապատասխանաբար 30,4 և 25 տոկոս մասնաբաժիններ: