Մարգարյան. «Ներդրողների մոտ հակասական են քաղաքական զարգացումների ազդեցությունները»
© Sputnik
Մարգարյանը կարծում է, որ Հայաստանի պես երկրները հիմնական շեշտադրումը պետք է կենտրոնացնեն արտաքին ներդրումների, ընդ որում` ուղղակի ներդրումների վրա, և քաղաքականությունն էլ պետք է իր գործիքներով ուղղված լինի դրան
«Ներդրողների մոտ հակասական է քաղաքական զարգացումների ազդեցությունները։ Մի կողմից ռիսկերի որոշակի մաս կա` կապված ստվերային պայքարի հետ, որը բնականաբար որոշակի իրավական խնդիրներ է ստեղծել։ Մյուս կողմից անորոշությունների մակարդակն է բարձրացել։ Բնական է, որ այս իրավիճակում ներդրողները վերապահ են եղել ներդրումների իրենց ծրագրերը իրականացնելիս»,– ասում է տնտեսագետը։
Վերջին տվյալներով` օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը դեպի Հայաստան աճել է 4.8 տոկոսով` կազմելով 59,8 միլիարդ դրամ։