ՌԱԴԻՈ

Ալումյան. «Քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածը հակասահմանադրական էր»

Ընդհանրապես այս տիպի դատավարություններում ռեպլիկ ասվածը նախատեսված չէ։ Հիմա դատավորն ինքը, հավանաբար, կսահմանի, թե հաջորդ փուլում ինչ ենք անելու։
Sputnik

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով վերաքննիչ դատի արդյունքների մասին` լրագրողներին ասաց ՀՀ 2–րդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Առաջնահերթը Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունն է։ Մենք գտնում ենք, որ Քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածը, այն խմբագրմամբ, որ գոյություն ուներ 2008թ.–ին, հակասահմանադրական էր»,–ասում է Ալումյանը։

Պաշտպանի խոսքով` կախված այս միջնորդության ելքից, հնարավոր է մեկ միջնորդություն ևս լինի Սահմանադրական դատարանի հետ կապված։