ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՍՈւ-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանում, լեռներում։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյնաը։
«Մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես։ Ցավակցում ենք»,– գրել է նա։
Ի՞նչ է կատարվում մարտական ինքնաթիռի կործանման վայրում. առաջին լուսանկարները Շիրակից
ՊՆ–ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել` նշելով, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից: