Ի՞նչ է կատարվում մարտական ինքնաթիռի կործանման վայրում. առաջին լուսանկարները Շիրակից

Sputnik Արմենիայի թղթակիցը լուսանկարել է Մարալիկի տարածաշրջանում հայտնաբերված ինքնաթիռի բեկորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Սու-25 մարտական ինքնաթիռի կործանման վայրում մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակից Արմենուհի Մխոյանը։

Նրա խոսքով` դեպքի վայրում են ՊՆ–ի ներկայացուցիչները, օդաչուների ընկերները։ Ինքնաթիռի բեկորները շպրտված են տարբեր հատվածներում։

«Սարսափելի տեսարան է»,– նշում է մեր թղթակիցը։

Ի՞նչ է կատարվում մարտական ինքնաթիռի կործանման վայրում. առաջին լուսանկարները Շիրակից

ՊՆ–ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել` նշելով, որ ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրու օդանավակայանից:

Սու-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանում, լեռներում։ Հայտնի է, որ կործանման հետևանքով մահացել են օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Բաբայան ու մայոր Մովսես Մանուկյանը։