ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում դեկտեմբերի 4-ին, 5-ի և 6-ի ցերեկը տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։ Դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը շրջանների զգալի մասում տեղումներ են կանխատեսվում:
«Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում դեկտեմբերի 4-ին, 5-ի և 6-ի ցերեկն անձրև չի տեղա։ Տեղումներ կգրանցվեն դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը:
Այսօր` դեկտեմբերի 4-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 10-12, գիշերային ժամերին` 3-5 աստիճան տաքություն։