Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ղարաբաղյան հակամարտության խնդիրները

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և ԵՄ նորացող հարաբերությունները, Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են Հայաստանի և ԵՄ նորացող հարաբերությունները, Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:

Նշենք, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որպեսզի չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակներում իրականացվող գործընթացներին։

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվել է 2017թ.–ի նոյեմբերի 24-ին Բրյուսելի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։