Երևանում 18 տարեկան աղջկա են ձերբակալել. դանակահարության դեպքը բացահայտվել է

Քննիչները բացահայտել են 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արամի փողոցից դեպի «Նաբերեժնի» տանող ճանապարհին՝ թունելի մեջ՝ վիճաբանության ժամանակ, 17-ամյա երիտասարդին դանակով հարվածել է Կոտայքի մարզում հաշվառված 18-ամյա աղջիկը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևանում 17 տարեկան տղայի են դանակահարել

Աղջկան ձերբակալել են, ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17–ամյա բնակիչը:

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: