ՀՀ զինված ուժերի մարտական ինքնաթիռը կորել է. ՊՆ–ն հայտարարություն է տարածել

ՍՈՒ-25–ը թռիչքային երթուղի է դուրս եկել Գյումրու օդանավակայանից, այնուհետև անհետացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանում կորած մարտական ինքնաթիռը գտնվել է ձորում

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրու օդանավակայանից:

Ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցում գրել է, որ առաջին իսկ լուրի դեպքում կհայտնեն։

Հայտնի է, որ ինքնաթիռի անձնակազմը 2 հոգուց է բաղկացած։