Բիտովի Արարատը. մարդ, որը հասկացավ Հայաստանը հենց առաջին շտրիխից

Անդրեյ Բիտովն ընկալում էր այս աշխարհն այնպես, ինչպես այն ներկայանում էր նրան` մերկ իր այլանդակ ներկայով ու հիանալի` իր ենթադրյալ ապագայում։ Խորհրդային միության «ամենախենթ» գրողը, անմոռանալի ու հասկանալի, մեզ անհայտության մեջ թողեց. ու՞ր և ինչի՞ համար ենք մենք գնում։
Sputnik

Փառք Աստծու, որ բոլշևիկները չարգելեցին ռուսական դասական գրականությունը, նա միշտ կրկնում էր դա ու զարմանում էր` ինչպես դա կարող էր տեղի ունենալ։ Նա աննորմալության աստիճանի ռուս էր, պաթոլոգիայի աստիճան ադեկվատ, անձամբ ես (նրանից բացի) իրական կյանքում չեմ հանդիպել մարդու, որն այսքան կհամապատասխաներ Sapiens–ի պահանջներին։

«Ես ամենամութ սերնդին եմ պատկանում։ Դպրոցն ավարտել եմ Ստալինի օրոք ու ոչ մի հոգևոր բան չեմ ստացել, բացի այն, որ սիրում էի գեղարվեստական գրականություն կարդալ։ Փառք Աստծո, բոլշևիկիները «մեծ սխալ էին» գործել՝ չարգելելով ռուսական դասական գրականությունը։ Մենք ինքներս էինք հոգևոր սնունդ հայթայթում։ Այսինքն` մենք ինքներս հավատացինք, այլ ոչ թե  մեզ սովորեցրեցին հավատացողները։ Բնականաբար, միայն ուղղափառությունը նկատի չունեմ։ Աստծո հավատքին գալու այդ ինքնությունը, իմ կարծիքով, բնորոշ է իմ սերնդի ներկայացուցիչների համար», – մի անգամ ասել է Անդրեյ Բիտովը։

Մահացել է Անդրեյ Բիտովը

Նա զարմանալիորեն համեստ մարդ էր։ Անդրեյ Բիտովն ընկալում էր այս աշխարհն այնպես, ինչպես այն ներկայանում էր նրան` մերկ իր այլանդակ ներկայով ու հիանալի` իր ենթադրյալ ապագայում։ Նա, իմ հիշելով, միակ մարդն էր, որը հասկացավ Հայաստանը ոչ թե կես բառից, այլ առաջին շտրիխներից, մինչ ամպերի միջից Արարատը կբարեհաճեր երևալ։

Արարատը, որի մասին նա գրում էր զարմանալիորեն պարզ ու անհավանական ընկալմամբ. «Մոսկվայում կյանք տեսած մարդիկ ինձ բացատրել էին, որ պետք է հենց օդանավակայանից տեսնեմ Արարատը։ Դա պետք է լիներ առաջինը  բանը, որը պետք է տեսնեի։ Բայց սարն այնտեղ  չէր։ Երևանում էլ պետք է տեսնեի այն, բայց չտեսա։ Ու այսպես մինչ վերջին օրը։ Ես առաջին չվերթով էի մեկնում ու արևածագին էի վեր կացել։ Ու այդ ժամանակ տեսա նրան...»։

Էլ ի՞նչ, այլևս ոչինչ պետք չէ, էլ ինչ է կարելի ասել, տեսնելով այդ երկինքն ու այդ Արարատը։ Տեսնելով դա, Բիտովը սկսեց առաջնորդվել միջինասիական աշուղի սկզբունքով` «ինչ տեսնում եմ, դա էլ երգում եմ», և ուշադրություն դարձրեց Այբուբենին»։ Ո՞վ է ավելի լավ ու ճիշտ գրել Մաշտոցի մասին։

«Գծելով (ոչ թե գրելով, կամ  նկարելով), նա հայտնաբերեց, որ մի տառ է պակաս։ Հենց այն ժամանակ նա ստեղծեց այդ տառը։ Ու այդ ժամանակվանից հայկական Այբուբենը կանգուն է։ Ինձ համար այդ պատմությունից ավելի համոզիչ բան չկա։ Կարելի է հորինել մարդու ու կարելի է հորինել տառ, բայց չի կարելի հորինել, որ մարդուն տառ է պակասում։ Ուրեմն` այդպիսի մարդ է եղել։ Նա լեգենդ չէ։ Նա այնպիսի փաստ է, ինչպես և Այբուբենը։ Նրա անունը Մեսրոպ Մաշտոց է», – Անդրեյ Բիտովն ասաց դա ու գնաց Մանդելշտամի հետքերով, նա սկսեց բացահայտել իր համար փոքր, բայց անսպառ երկիրը։

...Հազար տարի առաջ (իրականում միայն հինգ) նա անուղղակիորեն պատասխանեց իմ անխոս հարցին այն մասին` ինչով  է նրան գրավել Արարատը։ Այդ ամենը տեղի էր ունենում պետերբուրգյան սրճարաններից մեկում. այն սրճարաններից էր, որտեղ մրսած լեդիները կապույտ մոմեր են վառում կարմիր Բուդդայի առաջ։ Նրան դուր էր գալիս Բուդդան, ոչ թե լեդիների բազմությունը, չմոռանանք ճշտել։

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ

«Երիտասարդ տարիներին Բիտովը ագրեսիվ էր իրեն պահում։ Հատկապես` ոչ սթափ ժամանակ։ Մի անգամ նա հարվածել էր բանաստեղծ Վոզնեսենսկուն։ Հետո Բիտովն ասում էր. «Մի անգամ մտնում եմ «Կոնտինենտալ»։ Անդրեյ Վոզնեսենսկին էր  կանգնած։ Իսկ հիմա պատասխանեք` կարո՞ղ էի նրա դեմքին չտալ», – պատմում էր Սերգեյ Դովլաթովը, ու այդ բնութագիրը շատ է համապատասխանում Անդրեյ Գեորգիևիչին։

—Անդրեյ Գեորգիևիչ, այսքան տարի անց ի՞նչ եք հիշում Հայաստանի մասին։

Նա մտածեց, բայց ոչ երկար։ Նա ամենայն հավանականությամբ օգնության էր կանչում հիշողություններին, ու ասաց՝ «ամեն ինչ էլ հիշում եմ»։

Այդ կռվարար ու սկզբունքները չվաճառով մարդու դեմքը պայծառացավ։ Մի պահ պայծառացավ, հետո հետ հագավ իր գորշ ամպերը, որոնք, ի դեպ, սազում էին նրան, ինչպես պիտերյան եղանակը, ու ասաց. «Սարն այնքան պայծառ չէր, ինչպես պիտակների ու մոսկովյան «Արարատ» ռեստորանի որմնանկարներում»։

Բիտովը մի քիչ լռեց ու շարունակեց. «Սարն ինձ էր նայում ու անհարմար էի զգում։ Նրա համար անհասկանալի էր` ինչպես եմ այստեղ հայտնել, իսկ ինձ համար անհասկանալի էր` ինչպես է այն այստեղ առաջացել»։

«Ասես սարը ստիպված էր առաջանալ ու ակամայից աճել, որ տապանին ուսը դեմ տա», – վերջապես ասաց նա, ազատվելով անտեսանելի կապանքներից։

Անդրեյ Գեորգիևիչ, մաեստրո, մենք էլ հիմա լրիվ մենակ մնացինք...