Մահացել է բռնցքամարտի նախկին չեմպիոնը

Մահվան հստակ պատճառը հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ մարզիկը որոշ ժամանակ ծանր հիվանդ էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Գերմանացի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Մարկուս Բայերը մահացել է 47 տարեկան հասակում ծանր ու կարճ տևած հիվանդության հետևանքով։

Բիտովի Արարատը. մարդ, որը հասկացավ Հայաստանը հենց առաջին շտրիխից

Այս մասին հայտնում է Boxing News–ը։

Մայերը մահացել է Բեռլինի հիվանդանոցներից մեկում։ Մահվան հստակ պատճառը հայտնի չէ։

«Բայերը հիանալի անձնավորություն էր։ Նրա մահվան մասին լուրը ուժեղ հարված էր», – ասել  է գերմանացու նախկին մարզիչ Ուլլի Վեգները։

Բեյերը պրոֆեսիոնալ  բռնցքամարտիկ էր 1996 – 2008 թվականներին։ Նա 35 մարտում հաղթել է, երեք անգամ պարտվել ու մեկ անգամ ոչ ոքի ավարտել հանդիպումը։

Գերմանացին Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի(WBC) վարկածով միջին քաշային կարգում երեք անգամ աշխարհի չեմպիոն է դարձել։

Իր համար վերջին մարտի ժամանակ միավորներով հաղթել էր ռուսաստանցի Մուրադ Մախմուդովին։ Բացի այդ` նա երկու անգամ ելույթ էր ունեցել Օլիմպիական խաղերում` 1992 ու 1996 թվականներին։