Երևանում 70-ամյա տղամարդուն կախված են գտել ննջարանի դռնից

Փրկարարները հայտնաբերել են տարեց տղամարդու կախված դին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Երևանի Վահրամ Փափազյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ննջասենյակի դռնից կախված հայտնաբերել են Գ. Մ.-ի (1948 թ.) դին։

Հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը` հավելելով, որ փրկարարները դիակն իջեցրել են ու հոգեբանական օգնություն ցուցաբերել մահացածի հարազատին:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, ժամը 18:50-ի սահմաններում։ Փրկարար ծառայություն ստացված ահազանգով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: