Ահազանգ. ռուսական կինոն աջակցության կարիք ունի. Շահնազարովը դեմ է ամերիկյան ֆիլմերին

«Մոսֆիլմի» ռեժիսորն ու ղեկավարը որպես օրինակ Չինաստանն է ներկայացրել, որտեղ կինովարձույթի խիստ օրենքներ են գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. «Մոսֆիլմի» ռեժիսոր ու ղեկավար Կարեն Շահնազարովն ասել է, որ ռուսական կինոյին աջակցության հարցն ավելի ծայրահեղ միջոցներով է պետք լուծել։

Դամբարան կողոպտողները. ինչպես պարսիկներին չհաջողվեց կոտրել հայերի ոգին

Այս մասին նա ասել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում։

«Իմ կարծիքով` պետք է կրճատել ամերիկյան ֆիլմերի ցուցադրության քանակը։ Ոչ թե ընդհանրապես արտասահմանյան, այլ հենց ամերիկյան ֆիլմերի։ Իսկապես անհնար է  մարտնչել այն բանի հետ, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանում ֆիլմերի ցուցադրության ոլորտում։ Այն որոշակի չափով հսկում են ամերիկացիները։ Պետք է դրա հետ մի բան անել», – նշել է ռեժիսորը։

Շահնազարովն ընդգծել է, որ ազատված քվոտաները պետք է տրամադրել հայրենական ֆիլմերին, այլ որ թե արտասահմանյան։

«Ռուսական շուկայում գրեթե անհնար է գտնել չինական, հնդկական, եվրոպական ֆիլմեր, որոնք կան բազում այլ երկրներում», – ասել է նա։

«Տեղափոխել թատրոնի խոհանոցը թատրոն և բանակցել». Շահվերդյանը ներողություն է խնդրել

Ռեժիսորը օրինակելի է համարում Չինաստանը, որտեղ կինովարձույթի խիստ կանոններ են գործում։

«Որքանով գիտեմ, այնտեղ ավելի քան 25 արտասահմանյան ֆիլմ չի կարելի ցուցադրել։ Ու պետք է ասել, որ մեծ մասամբ այդ պատճառով նրանք տարեկան 700 ֆիլմ են արտադրում։ Նույնը Հնդկաստանում է. օրենքները շատ խիստ են», – ավելացրել է  Շահնազարովը։

Աշնան սկզբին ԶԼՄ–ները հայտնում էին, որ ՌԴ մշակույթի նախարարությունը պատրաստվում է սահմանափակել արտասահմանյան կինոյի չափը` նվազեցնելով մինչև օրական ընդհանուր ցուցադրությունների 35 %-ի չափ։ Ավելի ուշ նախարար Վլադիմիր Մեդինսկին հերքել էր այդ տեղեկատվությունը։