Սերգեյ Ավագյանցի Խաղաղօվկիանոսյան նավատորմը կրկին ճանաչվել է լավագույնը

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Խաղաղօվկիանոսյան նավատորմը կատարել է իր մարտական խնդիրները և ճանաչվել լավագույն նավատորմային միավորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Խաղաղօվկիանոսյան նավատորմը երկրորդ տարին շարունակ լավագույնն է ճանաչվել Ռուսաստանի ռազմածովային նավատորմում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Հրամանատար Սերգեյ Ավագյանցի խոսքով` նավատորմը կատարել է իր առջև դրված բոլոր ուսումնամարտական խնդիրները` նախատեսված 2018թ–ին։

Ինչպե՞ս «Սեստրիցա Նյուշան» դարձավ «Գեղանուշ». Սևանի հին ու նոր նավատորմերը

Կամչատկայում, Վլադիվոստոկում Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորամասերում տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառումներ` ի պատիվ նոր ուսումնական տարվա մեկնարկի։ Միջոցառումներին մասնակցել են Արևելյան ռազմական օկրուգի ներկայացուցիչներ և Ռազմական խորհրդի անդամներ, վարչությունների, բաժինների պետեր։

«Խաղաղօվկիանոսյան նավատորմը մասնակցել է խոշորագույն «Արևելք 2018» զորավարժություններին, մի շարք հատուկ զորախաղերի, մի քանի հեռավոր արշավներ իրականացրել` այցելելով 10 արտասահմանյան պետությունների նավահանգիստներ։ Նավերի ընդհանուր նավարկելիությունը գերազանցել է 17 հազար օրը», – պատմել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմաօդային պաշտպանության մամուլի ծառայության տեղեկատվական ապահովման բաժնի պետ Նիկոլայ Վոսկրեսենսկին։

Նա հավելել է, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարը Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավաստիներին 14 պարգև է շնորհել` մարտական պատրաստվածության տարբեր տեսակներում։