Հայկական պատվիրակությունը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը

Վարչապետի պաշտոնակատարը այդ պահին վերադարձած կլինի արձակուրդից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Ստորագրեցի որոշում դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթնաժողովում մասնակցելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ պատվիրակության վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այդ պահին արդեն վերադարձած կլինի արձակուրդից»,- տեղեկացրել է Միրզոյանը: