Մարգարիտա Սիմոնյանն օգտատերերին ուրախացրել է «ադլերահայերի պիցցայով»

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը ցուցադրել է իր խոհարարական հմտությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. RT հեռուստաընկերության և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ախորժալի լահմաջո է պատրաստել։

Հայտնի հաղորդավարը նույնիսկ պատմել է, թե ինչ բաղադրիչներ են պետք լահմաջո պատրաստելու համար։ Նրա խոսքով` «Ադլերահայերի պիցցա» պատրաստելու համար անհրաժեշտ է խմոր և խճողակ։

Սիմոնյանը խորհուրդ է տալիս խմոր հունցելու համար օգտագործել ալյուր և մածուն, իսկ խճողակի համար անհրաժեշտ է տավարի միս, աջիկա, սոխ, համեմ, լոլիկ, մաղադանոս և խմելի–սունելի։

Օգտատերերը նշել են, որ գլխավոր խմբագրի պատրաստած լահմաջոն հիանալի տեսք ունի։ Ոմանք նույնիսկ բույրն են զգացել։

«Օ, Մարգարիտա։ Դու հրաշագործ եք։ Ամեն ինչ պահում եմ մոտս և կամաց–կամաց կյանքի կոչում։ Իսկ դուք պետք է սկսեք խոհարարական գիրք գրել», – գրել է dmitrievanny–ն։

Սիմոնյանի երկրպագուների թվում եղել են նաև մարդիկ, որոնք չեն էլ իմացել լահմաջոյի գոյության մասին, բայց հավաստիացրել են, որ մոտ ապագայում իրենք էլ կփորձեն պատրաստել։