ՌԱԴԻՈ

Մակունց. «ՅՈւՆԵՍԿՕ-ն քոչարին ճանաչել է որպես ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության մաս»

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձավ քոչարու շուրջ ծավալված վերջին իրադարձություններին:
Sputnik
Մակունց. «ՅՈւՆԵՍԿՕ-ն քոչարին ճանաչել է որպես ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության մաս»

2017 թ. դեկտեմբերի 6-ին քոչարին ՅՈւՆԵՍԿՕ-ում ճանաչվել է որպես ոչ նյութական մշակութային ժառանգության մաս Հայաստանի Հանրապետության: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարը:

«Իսկ այն, ինչ տեղի է ունեցել օրեր առաջ ՅՈւՆԵՍԿՕ-ում, ադրբեջանական յալի պարի մասին է խոսքը»,-մանրամասնեց Մակունցը՝ հավելելով, որ ընդհանրապես յալի պարն ունի 60 տարատեսակ, և ադրբեջանական մեկնաբանությամբ այդ պարի տեսակն ունի քոչարու էլեմենտներ:

Այնուամենայնիվ Լիլիթ Մակունցը նշեց, որ շատ հաճախ ՅՈւՆԵՍԿՕ-ն ընդունում է սուբյեկտիվ որոշումներ, և հիշեցրեց «խավիարային» քաղաքականության մասին: