Փոքրիկ հայուհին կրկին փայլեց ֆրանսիական «Ձայնում». Պատրիկ Ֆիորին հազիվ զսպեց արցունքները

Հայ երգչուհու հասուն կատարումը ստիպեց, որ մարզիչներից մեկը գլուխը բռնի, իսկ Պատրիկ Ֆիորին ամբողջ կատարման ընթացքում չթաքցրեց ափսոսանքը։
Sputnik

«Էրմոնիան 12 տարեկան է, և սա կիսաեզրափակիչ փուլի լավագույն կատարումներից էր»,– նրա ելույթից հետո ասաց «Ձայնը. երեխաներ» շոուի ֆրանսիական տարբերակի հաղորդավարը։

Դահլիճի ու ժյուրիի արձագանքը հաստատեց հաղորդավարի ասածը։

«Ինչպես եմ ափսոսում, չես պատկերացնի։ Ես կորցրի իմ հնարավորությունը։ Դու հիասքանչ ես այդ բառի բոլոր առումներով»,– արցունքն աչքերին ասաց Պատրիկ Ֆիորին։

Հիշեցնենք, որ նախագծի «կույր լսումների» ժամանակ Ֆիորին չպտտվեց Էրմոնիայի կողմ, բայց երբ աղջիկը ներկայացավ, հանրահայտ երգիչն անմիջապես հասկացավ, որ նա հայ է։

Պատրիկ Ֆիորին հայուհու հետ երգեց «Դլե յամանը». տեսանյութ