«Տարոն Ավիան» ռուսական օդանավակայաններից բողոքը կուղղորդի հենց ԵԱՏՀ

«Տարոն Ավիա» հայկական ընկերությունը պնդում է, որ ռուսական օդանավակայաններում ստեղծված են անհավասար պայմաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. «Տարոն Ավիա» հայկական ավիաընկերությունը ռուսական օդանավակայանների մասին իր բողոքը կներկայացնի հենց Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Sputnik Արմենիային հաղորդեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ)։

Ավելի վաղ «Տարոն Ավիա» ավիաընկերությունը դիմել էր Հայաստանի ՏՄՊՊՀ` բողոքելով ռուսական օդանավակայաններում անհավասար պայմաններ տրամադրելուց։

Armenia–ն «Տարոն Ավիային» չի աջակցի ռուսական օդանավակայանների դեմ բողոքում

Ինչպես Sputnik Արմենիային հաղորդեց ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետ Արման Մանասերյանը, նրանց գերատեսչությունն իրավիճակի մասին արդեն տեղեկացրել է ԵԱՏՀ գործընկերներին։

«Քանի որ խոսքը գնում է անդրսահմանային շուկայի մասին, մենք բարձրացրել ենք այդ հարցը ԵԱՏՀ–ի գործընկերների մոտ։ Քննարկել ենք այն Երևանում Եվրասիական շաբաթի ընթացքում։ Բացի այդ, մենք հրավիրել ենք «Տարոն Ավիայի» ներկայացուցիչներին` ՏՄՊՊՀ–ում հարցը քննարկելու համար», – ասաց Մանասերյանը։

Նրա խոսքով` հանձնաժողովում քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել, որ ընկերությունը կդիմի ԵԱՏՀ։ Պաշտոնապես դեռ դիմում չի ներկայացվել, բայց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը գտնվում են «Տարոն Ավիայի» մոտ։ ՏՄՊՊՀ–ն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի ընկերությանը իր լիազորությունների շրջանակում։

Sputnik Արմենիան դիմել է ավիաընկերությանը, որտեղ հաստատել են` այս շաբաթվա ընթացքում պատրաստվում են բողոքը ուղղորդել ԵԱՏՀ։

Armenia ավիաընկերությունը միացել է ավիատոմսերի Black Friday–ի բումին

«Պետական հանձնաժողովը մեզ դիմումի ձև է ուղարկել, այն լրացված է։ Բանն այն է, որ մեր ղեկավարը Հայաստանում չէ։ Նրա վերադառնալուց հետո փաստաթուղթը կհամաձայնեցվի և կուղարկվի Եվրասիական հանձնաժողով», – հաղորդել են ընկերությունում։

ԵԱՏՀ–ից հաստատեցին, որ սպասում են պաշտոնական դիմումի։ Երևանում Եվրասիական շաբաթի շրջանակում նրանք ծանոթացել են հարցին։

Նշենք, որ «Տարոն Ավիայի» տեղեկությունների համաձայն` Ռուսաստանի օդանավակայանները հայկական ընկերություններին ավելի թանկ գներով են սպասարկում, քան տեղի ընկերություններին, ինչը ԵԱՏՄ կանոնների խախտում է, իսկ Հայաստանում բաց երկնքի քաղաքականության շրջանակում բոլոր ավիաընկերություններին հավասար պայմաններ են առաջարկվում։

Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված «Տարոն Ավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Գյումրի երթուղիներով: Անվտանգ թռիչքներ ենք մաղթում ավիաընկերությանը: