Եվրո-2020. Հայաստանի հավաքականի սպասումներն ու մրցակիցները

Հայաստանի հավաքականը մրցումները սկսելու է 2019 թվականի մարտի 23-ին, արտագնա խաղով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Դուբլինում կայացած Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունից հետո պարզ դարձավ, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընդգրկվել է J խմբում և մրցելու է Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Ո՞ր տեղում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականը. ՖԻՖԱ–ն հրապարակել է դասակարգման աղյուսակը

Պարզվել է նաև ընտրական խմբի խաղացանկը, ըստ որի Հայաստանի հավաքականը մրցումները սկսելու է 2019 թվականի մարտի 23-ին, արտագնա խաղով: Մեր ընտրանին մրցակցի հարկի տակ խաղալու է Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վիճակահանության արդյունքներից հետո նշել է,  որ խմբում ընդգրկված հավաքականները տարբերվում են իրենց խաղաոճով, և իրենք յուրաքանչյուր խաղում կարող են պայքարել հաղթանակի համար: Չնայած վերջին տարիների անհաջողություններին, խմբի ֆավորիտը, ըստ մեր ընտրանում գլխավոր մարզչի, Իտալիայի հավաքականն է:

Ստորև ներկայացնում ենք J  խմբի խաղացանկը

Եվրո-2020. Հայաստանի հավաքականի սպասումներն ու մրցակիցները