Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն կանխատեսվում:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի-Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբորի 5-ին շրջանների զգալի մասում, 6-ին առանձին շրջաններում, 7-ին օրվա երկրորդ կեսից սպասվում են տեղումներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-3-ը կբարձրանա, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրև: