Ճմռթված խաղաթղթի նմանվող շինություններ և քաոս. տպավորություններ ավերված Գյումրիից

1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը «ցնցեց» աշխարհը։ Աղետի ճիրաններում հայտնված ազգին օգնության եկան շատ–շատերը։ Sputnik Արմենիային իրենց 30–ամյա վաղեմության հուշերն են ներկայացնում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անդամներն, ովքեր այդ օրերին Գյումրիում էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Բժշկահոգեբանական աջակցություն և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը Հայաստան եկավ Սպիտակի  ավերիչ երկրաշարժից ընդամենը 3 օր անց:  Կազմակերպությունն առաջին անգամ էր հայտնվել նման ծավալների աղետի ենթարկված վայրում: Նրանց բժիշկների կողմից մեծ հոգեբանական օգնություն էր ցուցաբերվում հատկապես երեխաներին:

Ճմռթված խաղաթղթի նմանվող շինություններ և քաոս. տպավորություններ ավերված Գյումրիից

Ճմռթված խաղաթղթի նմանվող փլված կառույցներ. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ներկայացուցիչ Մարի-Քրիստին Ֆերիրի Գյումրիից ստացած առաջին տպավորություն էր: «Շատերը  շարունակում էին այդ կառույցների մոտ մնալ՝ հուսով, որ կգտնեն կորած հարազատներին, կամ էլ ինչ-որ մի իր, հագուստի կտոր, որը կհիշեցներ նրան»,-պատմում է ականատեսը: 

Բժշկական ու հոգեբանական օգնության կազմակերպման համար առաջին օրերին Գյումրիում չկային նույնիսկ տարրական պայմաններ: Բժիշկներն ու հոգեբաները ստիպված  էին աշխատել ցուրտ ու անհարմար վրաններում:

«Մի մանկապարտեզի շենքի վրա էինք 60 հոգով աշխատում և ի պատասխան մեր աջակցության, բնակչությունն  ամեն երեկո մեզ հաց ուտելու  էր հրավիրում, մածունով տոլմա հյուրասիրում: Դա շատ տպավորիչ ու հուզիչ էր, ու դա  էլ հույս էր տալիս մեր թիմերին աշխատելու և ավելին անելու այն պայմաններում, ինչ կար,  ու ոչ մեկը չէր  բողոքում»,-նշում է Մարի-Քրիստին Ֆերիրին՝  փաստելով աշխատանքի բերումով եղել է նաև Պերուի, Հայիթի, Պակիստանի,  Ինդոնեզիայի երկրաշարժից տուժած  բնակավայրերիում,  բայց ամենահուզիչը  Գյումրիում էր: «30 տարի է անցել, բայց ես շատ բաներ չեմ մոռացել: Հայաստանի հետ կապված զգացումները շատ ուժեղ են»։

Ճմռթված խաղաթղթի նմանվող շինություններ և քաոս. տպավորություններ ավերված Գյումրիից

Կազմակերպության պատմության մեջ  Հայաստանում 1988  թվականից հետո իրականացվող ծրագիրը համարվում է ամենամեծը: Դա են փաստում այդ օրերին Հայաստանում գտնվող բժիշկներն ու փրկարարները: «Սկզբում շատ դժվար էր, քաոս էր, որն առաջացել էր ոչ միայն տեղի ունեցածից, այլ նաև օգնության ժամանած կազմակերպությունների խառնաշփոթից»,-  Sputnik Արմենիային պատմեց ԲԱՍ Ֆրանսիայի նախագահ Մկրտիչ Թերզյանը:

Ճմռթված խաղաթղթի նմանվող շինություններ և քաոս. տպավորություններ ավերված Գյումրիից

Մի քանի շաբաթների ընթացքում կազմակերպության 72 բժիշկ-մասանգետ ժամանեց Հայաստան, հատուկ դեպի Գյումրի իրականացվեց 7 չվերթ, բերվեց 250 տոննա դեղորայք և  այլ բժշկական սարքավորումներ: