Տոներն են մոտենում․ Երևանի կենտրոնում սկսել են տեղադրել գլխավոր տոնածառը. լուսանկարներ

Երևանը պատրաստվում է Ամանորին, ինչի մասին վկայում են փողոցների տոնական զարդարանքները, ինչպես նաև խանութների ցուցափեղկերի տոնական դիզայնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, սկսել են տեղադրել Ամանորի գլխավոր տոնածառը։

Տոներն են մոտենում․ Երևանի կենտրոնում սկսել են տեղադրել գլխավոր տոնածառը. լուսանկարներ

Դատելով կմախքից, որը հայտնվել է Sputnik Արմենիայի լուսանկարչի օբյեկտիվում, այս տարի այն տարբերվելու է անցած տարվա տոնածառից։

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Հայաստանի մայրաքաղաքի հրապարակը զարդարում էր նույն «եղևնին», որն արդեն հոգնեցրել էր երևանցիներին։

Տոներն են մոտենում․ Երևանի կենտրոնում սկսել են տեղադրել գլխավոր տոնածառը. լուսանկարներ

Բացի այդ, քաղաքի փողոցներում հայտնվել են տոնական զարդարանքներ։ Խանութների ցուցափեղկերն արդեն տոնական տեսք են ստացել։ Երեկոյան ամենուրեք փայլփլում են լույսերը՝ հիշեցնելով գալիք  Ամանորի մասին։